Մերձավոր Արևելք

Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters

1 րոպեի ընթերցում

Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters

Իրաքի պաշտոնյաները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամին՝ ֆինանսական օգնություն ստանալու համար՝ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտության հետևանքներով պայմանավորված։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Reuters-ին հայտնել է ԱՄՀ-ին մոտ կանգնած աղբյուրը։

Աղբյուրի փոխանցմամբ, նախնական քննարկումները տեղի են ունեցել նախորդ ամիս Վաշինգտոնում՝ ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ։ Ներկայում շարունակվում են քննարկումներն այն մասին, թե որքան ֆինանսավորում կպահանջվի Իրաքին և ինչ պայմաններով կտրամադրվի վարկը։

Իրանի դեմ Միացյալ Նահանգների և Իսրայելի՝ փետրվարի 28-ին սկսած պատերազմը մեծ հարված է հասցրել ողջ տարածաշրջանին։ Զարգացումների հետևանքով զգալիորեն տուժել է Իրաքը, քանի որ այդ երկրի նավթի արտահանման մեծ մասը, որը եկամուտների հիմնական մասն է ապահովում, կրճատվել է կարևորագույն ջրային ուղու՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում