Մարզեր

Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ քաղաքի կենտրոնական փողոցը հիմնանորոգվում է

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են կենտրոնական փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի կենտրոնական փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 608 միլիոն 610 հազար դրամ, որի 55 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 45 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ 1400 գծամետր երկարությամբ և 11780 քմ մակերեսով, մայթերի վերակառուցում, ջրահեռացման համակարգի տեղադրում, այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից ու վերսկսվել 2026 թվականի ապրիլից։ Արդեն իրականացվել է ընդհանուր աշխատանքների շուրջ 17 տոկոսը։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել աշնանը։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Ճան Շին» ՍՊԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում