Մարզեր

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Չարենցի փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Չարենցի փողոցը

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Չարենցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման աշխատանքներին զուգահեռ ընթանում են նաև երկկողմանի մայթերի կառուցման ու սալարկման աշխատանքները։

Չարենցի փողոցի մայթերի կառուցման ու սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 27 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Չարենցի փողոցի երթևեկելի մասի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է երկկողմանի մայթերի կառուցում՝ շուրջ 1087 քմ մակերեսով, և ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 435 գծամետր երկարությամբ և շուրջ 3045 քմ մակերեսով։ Տեղադրվում է նաև միակողմանի ջրահեռացման համակարգ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել աշնանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում