Միացյալ Նահանգներ

Չինաստանի վարչապետը հանդիպել է Apple, Nvidia, Tesla ընկերությունների ղեկավարների հետ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի վարչապետը հանդիպել է Apple, Nvidia, Tesla ընկերությունների ղեկավարների հետ

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը Պեկինում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատվիրակության մեջ մտնող ամերիկացի գործարարներին՝ նրանց հետ զրույցում ընդգծելով ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում բարեկամության և համագործակցության անհրաժեշտությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը։

Մասնավորապես, վարչապետ Լին հանդիպում է անցկացրել ամերիկացի ձեռնարկատեր և միլիարդատեր, SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկի, Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկի և Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ։

Նա նշել է, որ ի հեճուկս միջազգային անկայունության, «Չինաստանը և Միացյալ Նահանգները կարողացել են պահպանել անկեղծ և հարթ երկխոսությունն ու հաղորդակցությունը, ինչպես նաև ակտիվորեն պաշտպանել կայուն և առողջ երկկողմ հարաբերությունները»՝ չնայած միջազգային անկայունությանը»։

Վարչապետի խոսքով՝ համագործակցությունն առանցքային է հաջողության հասնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում