Իրավունք

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի գրասենյակում իրականացվում են քննչական գործողություններ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Նշված քննչական գործողությունները կատարվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հայաստան» դաշինքը ևս թեմայի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ տեղի ունեցողը ոչ թե իրավական գործընթաց է, այլ իրենց կառույցների բնականոն աշխատանքը խոչընդոտելու փորձ։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում