Միացյալ Նահանգներ

Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել ռուսական նավթի համար նախատեսված արտոնությունը. Bloomberg

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել ռուսական նավթի համար նախատեսված արտոնությունը. Bloomberg

Իրանի դեմ պատերազմով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի պայմաններում Հնդկաստանը խնդրել է ԱՄՆ-ին երկարաձգել ռուսական նավթի համար նախատեսված արտոնությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Bloomberg-ին հայտնել են թեմային ծանոթ աղբյուրները։

Հաշվի առնելով, որ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտը դեռ չի երևում՝ Նյու Դելիից պաշտոնյաները դիմել են Վաշինգտոնին, որպեսզի ամերիկյան կողմը չխոչընդոտի ռուսական նավթի գնումները։

Նրանք նշել են, որ նավթի մատակարարումը առաջնահերթություն է Հնդկաստանի համար՝ հաշվի առնելով նավթի շուկայի շարունակական անկայունության հետևանքները։

Bloomberg-ի զրուցակիցները, ովքեր ցանկացել են անանուն մնալ, հայտնել են, որ էներգետիկ ճգնաժամը արդեն իսկ ազդել է 1.4 միլիարդ հնդիկների վրա, ովքեր խոհանոցային գազի պակասի խնդրին են բախվել։

Հնդկաստանի նավթի նախարարությունը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություն տալ այս թեմայով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում