Մերձավոր Արևելք

ԱՄԷ նախագահը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ նախագահը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ ալ-Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է էմիրաթական WAM  գործակալությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցության և համատեղ գործողությունների ամրապնդման ուղիները։

Նրանք նաև անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին և դրանց հետևանքներին տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության վրա։

Երկու առաջնորդները հաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու համակարգումը և խորհրդակցություններն ընդհանուր մտահոգության առարկա հանդիսացող տարբեր հարցերի շուրջ։

Ավելի վաղ ԱՄԷ նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, վարչապետ Մուհամմադ բին Սալման աս-Սաուդի հետ՝ քննարկելով տարածաշրջանային վերջին զարգացումները  և անվտանգության ու կայունության հասնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում