Իրավունք

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 237 մլն դրամ

1 րոպեի ընթերցում

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 237 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: 

«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գառնիկի Հովսեփյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք, որոնցից 2-ը՝ Երևան քաղաքում, 1-ը՝ Աշտարակ համայնքի Արտաշավան բնակավայրում.
  • 1 տրանսպորտային միջոց.
  • 1 իրավաբանական անձում մասնակցություն.
  • 236 միլիոն 827 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում