Գերմանիայից դուրս բերվող ԱՄՆ զորակազմի՝ Լեհաստանում հնարավոր տեղակայման շուրջ բանակցություններ են սկսվել

2 րոպեի ընթերցում

Վարշավան բանակցություններ է սկսել Վաշինգտոնի հետ Գերմանիայից դուրս բերվող ամերիկյան զորքերի՝ Լեհաստան հնարավոր տեղափոխման շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Պավել Զալևսկին։

«Երկկողմ բանակցություններ են ընթանում», - նրա խոսքն է մեջբերում TVP World պարբերականը։

Զալևսկին հավելել է, որ ինքն «այս հարցը բարձրացրել է մայիսի 11-ին ԱՄՆ պետքարտուղարի՝ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս ԴիՆաննոյի հետ հանդիպման ժամանակ։

«Ամերիկացիները գիտեն, որ մենք պատրաստ ենք։ Նրանք գիտեն, որ Լեհաստանում գոյություն ունի այս հարցի շուրջ լիարժեք քաղաքական փոխհամաձայնություն, և որ ամերիկացի զինվորներին շատ ուրախ կլինեն տեսնել մեր երկրում», - ընդգծել է Զալևսկին։

Նրա խոսքով՝ Վարշավան «պատրաստ է ֆինանսավորել ինչպես ռոտացիոն ներկայության ընդլայնումը, այնպես էլ մշտական ​​​​ծավալման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, և լեհական մունիցիպալիտետներն արդեն առաջարկներ են ներկայացրել ամերիկյան ստորաբաժանումների տեղակայման վերաբերյալ»։

«Մեր նպատակն ամերիկյան ռազմական ներուժի մեծացումն է Լեհաստանում և, ընդհանուր առմամբ, ՆԱՏՕ-ի արևելյան թևում», - ընդգծել է փոխնախարարը։

ԱՄՆ-ն հայտնել էր, որ կարող է Գերմաիայից դուրս բերել շուրջ 5000 զինծառայողի։ Գերանիայում տեղակայված է շուրջ 36 000 ամերիկացի զինվորական։

Ներկայում Լեհաստանում տեղակայված է ԱՄՆ-ի մոտավորապես 10 000 զինծառայող։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը