ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել առանց միջնորդների. ՊԵԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն է տարածել Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ը ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությունը.

«2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ ավարտվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ընթացակարգային նախապատրաստական աշխատանքները։ Սա իրականացվել է 2022 թվականից ի վեր ընթացող կարգավորման գործընթացի շրջանակներում՝ որպես վստահության ամրապնդման միջոցառումների մաս։

Թուրքիայում ուժի մեջ մտած նոր կանոնակարգի համաձայն՝ այսուհետ Թուրքիայից արտահանվող ապրանքների համար որպես վերջնական նպատակակետ կարող է նշվել Հայաստանը։

Ի՞նչ էր նախկինում․ Թուրքիայի մատակարար կազմակերպությունները չէին կարող Թուրքիայի մաքսային մարմիններին ներկայացված արտահանման հայտարարագրում որպես ստացող նշել ՀՀ տնտեսվարողներին, իսկ որպես նշանակման երկիր՝ Հայաստանը։ Արդյունքում՝ ապրանքները Հայաստան էին հասնում երրորդ երկրների (օրինակ՝ Վրաստանի) միջնորդ սուբյեկտների միջոցով՝ վերաարտահանման ձևակերպմամբ։

Ի՞նչ է փոխվել․ այսուհետ ՀՀ տնտեսվարողները կարող են Թուրքիայից ապրանքների ներմուծումն իրականացնել անմիջապես իրենց անունով՝ առանց միջնորդների»։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին հայտարարել է Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մասին։ 

Տնտեսություն

Թուրքիան հայտարարել է Հայաստանի հետ ուղիղ առևտուր սկսելու մասին

 

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ