Մշակույթ

«Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» ինտերակտիվ ծրագիրը՝ Թանգարանային գիշերվա շրջանակում

2 րոպեի ընթերցում

«Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» ինտերակտիվ ծրագիրը՝ Թանգարանային գիշերվա շրջանակում

Թանգարանների գիշերը, որը տեղի կունենա մայիսի 16-ին, կանցկացվի «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը» խորագրով։ Տոնի ամենայուրահատուկ միջոցառումներից մեկը կկայանա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում և կկրի «Շոշափելի արվեստ/շոշափելի տեխնոլոգիա» խորագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը Մշակույթի զարգացման հիմնադրամի, hosq հիմնադրամի և Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի համատեղ նախաձեռնությունն է։ 

Նախագծի առանցքում է «նմուշին դիպչել կարելի՛ է» գաղափարը։ Ինտերակտիվ ծրագիրը նվիրված է ստեղծարար տեխնոլոգիաներին, ժամանակակից արվեստին և բազմազգայական փորձառություններին․ թանգարանը մեկ երեկոյի ընթացքում կվերածվի կենդանի միջավայրի, որտեղ արվեստը հնարավոր կլինի ոչ միայն տեսնել, այլև շոշափել, լսել, շարժել և փորձարկել։

Միջոցառումը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար։ Ծրագիրը նաև կրթական բաղադրիչ ունի․ յուրաքանչյուր գոտում նախատեսվում են պարզ բացատրություններ, կարճ ներկայացումներ և անմիջական շփումներ արվեստագետների հետ։ 

Նախագիծը նպատակ ունի հանդիսատեսի և ժամանակակից արվեստի միջև հեռավորությունը նվազեցնելու՝ ստեղծելով անմիջական, հասկանալի և մասնակցային փորձառություն։ Միաժամանակ այն ներկայացնում է Հայաստանում ստեղծարար տեխնոլոգիաների ներուժը։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում