Մարզեր

Սևան քաղաքում ճանապարհները հիմնանորոգվում են

2 րոպեի ընթերցում

Սևան քաղաքում ճանապարհները հիմնանորոգվում են

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ճանապարհաշինական հերթական սուբվենցիոն ծրագրի շրջանակներում շարունակվում են «Սևան քաղաքի Աշոտ Երկաթ, Կոմիտաս, Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամության, Խաղաղություն փողոցների ասֆալտապատման աշխատանքներ» ենթածրագրով ներառված աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, աշխատանքների մեկնարկը տրվել է Խաղաղության փողոցից, որը ներառում է 712 գծամետր: Ենթածրագրի պայմանագրային արժեքը կազմում է 153 միլիոն 255 հազար 560  դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Խաղաղության փողոցի հիմնանորոգմանը զուգահեռ՝ կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են նորերով՝ ապահովելով տարածքի անվտանգ և ներկայանալի տեսքը:

Հիմնանորոգման հաջորդ հասցեն Կոմիտաս փողոցն է, որը ներառում է 220 գծամետր տարածք: Ենթածրագրի պայմանագրային արժեքը 29 միլիոն 484 հազար 590  դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի կտրում, հիմքի իրականացում, բիտումի տարածում, ծածկույթի պատրաստում, դիտահորերի և անձրևընդունիչների ծածկի սալերի ապամոնտաժում և վերատեղադրում, դիտահորերի պատերի բարձրացում, անձրևընդունիչների մաքրում և այլ շինաշխատանքներ։

«Ծրագրի շրջանակներում նախատեսված են նաև քաղաքի Բաբաջանյան, Ելենովկա, Բարեկամություն, Աշոտ Երկաթ փողոցների ասֆալտապատման աշխատանքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում