Իրանի հետ հակամարտությունն ԱՄՆ-ի համար կարող է, ի վերջո, 1  տրիլիոն դոլար արժենալ. CNN

2 րոպեի ընթերցում

Իրանի հետ հակամարտության ընդհանուր ծախսերը կարող են կազմել 1 տրիլիոն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հարվարդի Քենեդիի դպրոցի փորձագետ Լինդա Բիլմսի գնահատումը:

Փորձագետը հաշվի է առել ոչ միայն կարճաժամկետ, այլև երկարաժամկետ հեռանկարի ծախսերը: Մասնավորապես, ԱՄՆ-ն մեկ տարի չէ, որ ստիպված կլինի վերականգնել զինամթերքի, այդ թվում՝ բարձր ճշգրտության զենքի պաշարները։ Այսպես, օգտագործված մեկ Tomahawk հրթիռի արժեքը ներկայում գնահատվում է 2 միլիոն դոլար, բայց դրա փոխարինումը կարող է արժենալ արդեն մինչև 3,5 միլիոն դոլար:

Հակամարտության մեջ օգտագործվող տեխնիկայի, այդ թվում՝ ավիակիրների խմբերի միջնաժամկետ և երկարաժամկետ սպասարկումը առաջիկա չորս-հինգ տարիներին կարող է կազմել տասնյակ և նույնիսկ հարյուրավոր միլիարդ դոլար:

Բացի այդ, ԱՄՆ-ն ստիպված կլինի ապահովել սոցիալական պարտավորություններ հակամարտությանը մասնակցող 55 000 զինվորականների համար:

Փորձագետը նաև հաշվի է առել հակամարտության ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, ինչն արդեն հանգեցրել է վառելիքի և ապրանքների գների բարձրացման հենց Միացյալ Նահանգներում: Այսպես, բացառված չէ, որ մեկ գալոն (3,79 լիտր) բենզինի միջին գինն ԱՄՆ-ում մոտ ժամանակներս կարող է բարձրանալ և հասնել 5 դոլարի։

Մայիսի 12-ին Պենտագոնը հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության արժեքն արդեն մոտենում է 29 միլիարդ դոլարի։ Այդ գումարը ներառում է սարքավորումների վերանորոգման և փոխարինման, ինչպես նաև տարածաշրջանում անձնակազմի պահման գործառնական ծախսերը։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին պատերազմ են սկսել Իրանի դեմ։ Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հայտարարվել է երկշաբաթյա հրադադար, որն այնուհետև անորոշ ժամկետով երկարաձգվել է։ Պակիստանի միջնորդությամբ կողմերի միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել։

Հայերեն Русский

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները