Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտուրը կնպաստի բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության ընդլայնմանը. Էկոնոմիկայի նախարարություն
2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը գործարարներին ծանուցել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկի մասին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Հարգելի’ գործարարներ, 2026 թվականի մայիսի 11-ի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև տրվել է ուղիղ առևտրի իրականացման մեկնարկը։
Արդյունքում հնարավորություն է ստեղծվել երկու երկրների միջև իրականացնել ուղիղ ապրանքաշրջանառություն, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատմանը և բիզնեսի համար նոր շուկաների ու համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը։
Միաժամանակ, երրորդ երկրների տարածքով փոխադրման դեպքում ևս ապրանքների ծագման երկիրը կամ վերջնական նպատակակետը պաշտոնապես կարող է նշվել որպես «Հայաստան» կամ «Թուրքիա»։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝ 011597211»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մայիսի 13-ին հայտնել էր Հայաստանի հետ ուղիղ առևտրու սկսելու ուղղությամբ կատարված աշխատանքների ավարտի մասին։ Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը` ընդգծելով, որ դա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ։