Հայաստան

Մեքենայի կայանման հարցով վեճի ընթացքում 53-ամյա տղամարդը կրակել է իր անունով հաշվառված զենքից

1 րոպեի ընթերցում

Մեքենայի կայանման հարցով վեճի ընթացքում 53-ամյա տղամարդը կրակել է իր անունով հաշվառված զենքից

Երևանի Շիրակի փողոցում 53-ամյա տղամարդն իր անունով հաշվառված զենքից կրակոց է արձակել օդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

«Մայիսի 12-ին` ժամը 19․26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է։ Անմիջապես նշված հասցե են մեկնել Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Ըստ նախնական տեղեկությունների՝ 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ»,- ասված է հաղորդագրությունում։

Տղամարդը և զենքը հայտնաբերվել են։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում