Հայաստան

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշել է կազմավորման 28-ամյակը

1 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը նշել է կազմավորման 28-ամյակը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նշվել է Ծառայության կազմավորման 28-ամյակը և Հարկադիր կատարողի օրվա 13-ամյակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ծառայությունից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշել է, որ Ծառայության առաքելությունը օրենքի կիրառումն ու իրավակարգի ապահովումն է և հարկադիր կատարողների անշեղ առաքելությունը նաև պետք է նպաստի նրան, որ քաղաքացիները գիտակցեն՝ անհրաժեշտ է պահպանել օրենքը, հարգել այն և կատարել իրավական պահանջները:

Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը, շնորհավորելով Ծառայությանը և աշխատակիցներին, ընդգծել է, որ օրը ևս մեկ կարևոր առիթ է արձանագրելու այն պատասխանատու առաքելությունը, որն իրականացնում է Ծառայությունը, և ամենօրյա կատարած աշխատանքով ապահովվում է դատական և այլ պարտադիր կատարման ենթակա ակտերի իրական կատարումը՝ երաշխավորելով օրենքի գերակայության ամրապնդումը:

Միջոցառման ընթացքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 58 աշխատակից պարգևատրվել է` ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում