Կրթություն

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

3 րոպեի ընթերցում

Ռուս-հայկական համալսարանը հայտարարում է մրցույթ ամբիոնների վարիչների պաշտոնների համալրման համար

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ 

Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ (լրիվ դրույք)

Պահանջները՝

  • իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ,
  • ինդեքսավորվող ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների առկայություն (այդ թվում՝ միջազգային իրավունքի և ինտեգրացիոն իրավունքի ոլորտներում):

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ, ՖԻԶԻԿԱՅԻ և ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնի վարիչ (0,5 դրույք)

Պահանջները՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ; ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ,
  • առնվազն 10 տարվա գիտամանկավարժական աշխատանքային ստաժ,
  • ինդեքսավորվող ամսագրերում հրատարակված գիտական աշխատանքների առկայություն (այդ թվում՝ հավանականությունների տեսության, ալգեբրայի և դիսկրետ մաթեմատիկայի ոլորտներում):

Մրցույթին կարող են մասնակցել մինչև 70 տարեկան քաղաքացիներ:

Հավակնորդներին անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • մրցույթին մասնակցելու դիմում,
  • անձնական տվյալների մշակման համաձայնություն,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, ID քարտ, սոցիալական քարտ),
  • գիտամանկավարժական գործունեության վերաբերյալ տեղեկանք,
  • կադրերի հաշվառման անձնական թերթիկ լուսանկարով (3x4),
  • ինքնակենսագրություն կամ ռեզյումե (CV),
  • բարձրագույն կրթության դիպլոմ(ներ)ի պատճեն(ներ),
  • գիտական աստիճանի և գիտական կոչման առկայությունը հաստատող փաստաթղթերի պատճեններ,
  • գիտական և ուսումնական հրապարակումների ցանկ,
  • սանիտարական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  • զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում),
  • այլ փաստաթղթեր, որոնք հաստատում են պահանջներին համապատասխանությունը,
  • ամբիոնի վարիչի պաշտոնում գործունեության ծրագրի թեզիսներ (մինչև 2 էջ ծավալով)։

Փաստաթղթերն ընդունվում են 2026թ. մայիսի 13-ից մինչև հունիսի 15-ը ներառյալ` հետևյալ հասցեով՝ Երևան, Հովսեփ Էմինի փ. 123, Ռուս-Հայկական համալսարան, 2-րդ հարկ, 211 սենյակ (ՌՀՀ մարդկային ռեսուրսների Դեպարտամենտ):

Տեղեկությունների համար զանգահարել (012) 26-04-19 հեռախոսահամարով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում