ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ԻՀՊԿ-ի կողմից Չինաստանին նավթ վաճառելուն նպաստող անձանց դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) պատժամիջոցների ցուցակում ներառել է 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք, նրա տվյալներով, կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Չինաստանին նավթի վաճառքի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է վարչության տարածած հայտարարության մեջ։

«OFAC-ն այսօր պատժամիջոցներ է սահմանում 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Չինաստան իրանական նավթի վաճառքի և մատակարարումների գործում ԻՀՊԿ-ին նրանց տրամադրած աջակցության համար», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ այս նավթի վաճառքից ստացված օգուտն օգտագործվում է «սպառազինությունների մշակման, Իրանի կողմից վերահսկվող ահաբեկչական խմբավորումներին աջակցության և իրանական անվտանգության ուժերի ֆինանսավորման համար»։

Պատժամիջոցների տակ են հայտնվել Իրանի երեք քաղաքացի և ԱՄԷ-ի, Չինաստանի և Օմանի ինն ընկերություն։

Պատժամիջոցները «Տնտեսական ցասում» ծրագրի մի մասն են՝ ուղղված Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելուն։ ԱՄՆ-ն Իրանի դեմ փետրվարի 28-ին մեկնարկած իր ռազմական գործողությունն անվանել է «Էպիկական ցասում»։

Հայերեն Русский

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները