Դատարանը Բոլիվիայի նախկին նախագահի ձերբակալման հրաման է տվել

1 րոպեի ընթերցում

Բոլիվիայի Տարիխայի դեպարտամենտի դատարանը նախկին նախագահ Էվո Մորալեսի ձերբակալման հրաման է տվել այն բանից հետո, երբ նա չի ներկայացել մարդկանց թրաֆիքինգի գործով լսումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է El Deber թերթը։

Լսումներն սկսվել են մայիսի 11-ին։ Ո՛չ Մորալեսը, ո՛չ էլ մյուս մեղադրյալները չեն ներկայացել դատարան։

2024 թ․ դեկտեմբերին Տարիխայի դատախազությունը հայտնել է, որ մարդկանց թրաֆիքինգի մեղադրանք է առաջադրել Մորալեսի դեմ։ Հետաքննության վարկածով՝ 15-ամյա աղջկա ծնողները նրան ծանոթացրել են Մորալեսի հետ՝ պետական ​​հատվածում կարիերա ապահովելու համար։ Ենթադրաբար, նախկին նախագահի հետ կապի հետևանքով անչափահասը հղիացել է։ Մեղադրանքներ են առաջադրվել նաև աղջկա ծնողների դեմ։ Նախկին նախագահն իրեն համարում է քաղաքական հետապնդման զոհ:

Հայերեն Русский