Քաղաքականություն

Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ

2 րոպեի ընթերցում

Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է Իրան-Հայաստան միջպետական սահմանի «Նորդուզ» սահմանային անցակետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, դեսպան Հակոբյանն անցակետում հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, «Նորդուզ» սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ: 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:

Դեսպան Հակոբյանը կարևորել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական վերջին գործողությունների ընթացքում «Մեղրի» և «Նորդուզ» սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում