Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ 2026 թվականի մայիսի 12-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդգար Արսենյանը, Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների դատախազները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Դատախազության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում