Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ զինված հակամարտության 40 օրվա ընթացքում Իրանը ոչ մի անգամ չի նվազեցրել նավթի արտադրության մակարդակը և շարունակել է այն արտահանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։

«Պատերազմի 40 օրվա ընթացքում մեր արտադրությունը չի նվազել, և արտահանման գործընթացն իրականացվել է հարկ եղած կերպով։ Բնականաբար, շրջափակումից հետո հետագա օրերին մենք հանդիպել ենք դժվարությունների։ Ձեռնարկվել են միջոցներ, և այդ միջոցները շարունակում են գործել», - ասել է նա պետական ​​հեռուստատեսության եթերում։

Ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ապրիլի 13-ին Իրանի ծովային շրջափակման մեկնարկից ի վեր ամերիկացի զինվորականները վերաուղղորդել են ավելի քան 60 առևտրային նավ, որոնք դուրս են եկել իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում էին այդ նավահանգիստներ։ Հրամանատարությունը նաև հայտարարել է, որ այդ նույն ժամանակահատվածում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել չորս առևտրային նավի։

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ