Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են պատերազմի ավարտին ուղղված դիվանագիտական ջանքերը
1 րոպեի ընթերցում

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարարությանը։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև պատերազմն ավարտելուն ուղղված դիվանագիտական ջանքերը։
Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարը հեռախոսազրույցներ էր ունեցել Նիդեռլանդների և Եգիպտոսի իր գործընկերների հետ, քննարկել Թեհրանի ու Վաշինգտոնի միջև Պակիստանի միջնորդությամբ ընթացող դիվանագիտական գործընթացը։