Մարզեր

Գավառ համայնքում ընթանում են գարնանային ծառատունկի աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում ընթանում են գարնանային ծառատունկի աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում ակտիվ ընթացքի մեջ են ծառատնկման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ քաղաքի և բնակավայրերի տարբեր հատվածներում՝ համայնքապատկան հաստատությունների, կենտրոնական փողոցների, հարակից տարածքներում և այլ հատվածներում տնկվում են նոր ծառեր ու թփեր, չորածացներն ու վնասվածները փոխարինվում նորերով:

Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցներով ձեռք են բերվել տուա, բարդի, թխկի, գնդաձև ակացիա, կաղնի, հուդայածառ, կատալպա տեսակի տնկիներ։ Դրանց ձեռքբերման ուղղությամբ համայնքի բյուջեից  ծախսվել է 3 միլիոն 176 հազար դրամ: Ծառատնկման ու կանաչապատման աշխատանքներն իրականացնում են Գավառի Կոմունալ սպասարկման և բարեկարգում հիմնարկի, ինչպես նաև համայնքում գործող տարբեր կազմակերպությունների աշխատակիցները: Աշխատանքները կշարունակվեն ողջ մայիսի ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում