Մարզեր

Սևան համայնքում անցկացվել է «Երկրորդ կյանք՝ թափոնին» թեմայով վարպետաց դաս

1 րոպեի ընթերցում

Սևան համայնքում անցկացվել է «Երկրորդ կյանք՝ թափոնին» թեմայով վարպետաց դաս

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվել է «Երկրորդ կյանք՝ թափոնին» թեմայով վարպետաց դաս՝ «Մաքուր, անվտանգ և մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնության հերթական հասցեն եղել է «Նկուղ» հարթակը, որտեղ Հերմինե Անդրիկյանը սևանցի կանանց և աղջիկներին հրավիրել էր վարպետաց դասի:

Մասնակիցներին սպասվում էր հետաքրքիր և ուսանելի դաս՝ թաղիքագործություն թեմայով:

«Այն, ինչը հաճախ թվում է թափոն, կամ անպետք իր, որը պետք է դեն նետել, իմացության և հոգատար ձեռքի շնորհիվ դառնում է հուշանվեր, պարզապես պիտանի՝ զարդարելով մեր շրջապատը: Մեծ հաշվով, յուրաքանչյուր «անպիտան» իրին, առարկային, նյութին երկրորդ կյանք պարգևելով՝ առավել անվտանգ, մաքուր միջավայր ու մոլորակ ենք ունենում»,-ներկայացրել է Հերմինե Անդրիկյանը:

Վարպետաց դասի ավարտին մասնակիցներն իրենց հետ տարել են իրենց պատրաստած հուշանվերները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում