Մարզեր

Գավառի կենտրոնական հրապարակում ընթանում են բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Գավառի կենտրոնական հրապարակում ընթանում են բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման աշխատանքներ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման ակտիվ աշխատանքներ են ընթանում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ներդրվում է ոռոգման ավտոմատ համակարգ՝ ժամանակակից լուծումներով, արդիականացվում է էլեկտրամատակարարման ցանցը։ Վերջիններիս գործող համակարգերը տարիների ընթացքում ենթարկվել էին տարբեր վնասվածքների։ Իրականացվում է նաև այս համակարգերի ստորգետնյա կայանի կառուցում։ Քաղաքի կենտրոնական հրապարակում կատարվում են նաև բարեկարգման աշխատանքներ․ նորացվում է առկա գազոնի շերտը, նախատեսվում է չորացած ծառերի փոխարինում նորերով։ Այս աշխատանքները նախատեսված է ավարտել մինչ մայիսի վերջ։ Հրապարակի բարեկարգման և առկա համակարգերի արդիականացման աշխատանքների իրականացման համար Գավառ համայնքի 2026 թվականի բյուջեից հատկացվելու է 28 միլիոն դրամ։

«Աշխատանքների ավարտից հետո կգործարկվեն նաև շատրվանները, և Գավառի կենտրոնական հրապարակը այցելուներին կներկայանա իր ողջ շքեղությամբ»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում