Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի ամենամեծ թանգարանային համալիրներից մեկը՝ «Կիևի Սոֆիա» ազգային արգելոցը, գործարկել է պաշտոնական հայալեզու աուդիոէքսկուրսիա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA-ն։

Նշվում է, որ այս իրադարձությունն ունի խորհրդանշական պատմական հիմքեր, որոնց մասին քչերը գիտեն. այս հարուստ պատմությանը, տաճարի հնագույն որմնանկարներին և խճանկարներին հայերենով ծանոթանալու համար կա երկու տարբերակ. առցանց՝ աշխարհի ցանկացած կետից, emuseum.ua պաշտոնական կայքի միջոցով և տեղում՝ սկանավորելով տարածքում տեղադրված հատուկ QR կոդերը:

«Սա հիանալի հնարավորություն է ինչպես Ուկրաինայի հայ համայնքի, այնպես էլ աշխարհասփյուռ հայերի համար՝ սեփական լեզվով բացահայտելու Արևելյան Եվրոպայի կարևորագույն սրբավայրերից մեկի պատմությունը:

Տաճարի պատերին մինչ օրս պահպանվել են հայերենով գրված հնագույն գրաֆիտի-արձանագրություններ:

Աննա Բյուզանդացին (Ծիրանածին), ով սերում էր հայկական ծագում ունեցող Մակեդոնական դինաստիայից, առանցքային դեր է խաղացել Կիևյան Ռուսիայի քրիստոնեացման և մշակութային զարգացման գործում: Որպես Վլադիմիր Մեծ իշխանի կին՝ նա Կիև է բերել բյուզանդական և հայկական ճարտարապետական ու արվեստի ավանդույթները։ Նրա շնորհիվ Կիև ժամանած վարպետները մեծ ազդեցություն են ունեցել տեղական քարե շինարարության հիմնադրման վրա:

Աննա թագուհու պատմական ժառանգությունը սերտորեն կապված է Կիևի Սուրբ Սոֆիայի տաճարի հետ, որի որմնանկարներում, ըստ հետազոտողների, պատկերված է նրա ընտանիքը: Տաճարի պատերին պահպանված հնագույն հայերեն արձանագրությունները (գրաֆիտի) և դեկորատիվ տարրերը վկայում են հայկական մշակութային ներկայության և այս համաշխարհային սրբավայրում Աննա Բյուզանդացու թողած խորը հետքի մասին:

Այս կապի ժամանակակից խորհրդանիշն է դարձել նաև Ուկրաինայի հայերի միության կողմից տաճարին նվիրաբերված և 2018 թվականին օրհնված հայկական խաչքարը, որն իր արժանի տեղն է զբաղեցրել ազգային արգելոցի գանձարանում՝ մարմնավորելով երկու ժողովուրդների հոգևոր անխզելի կապը»,- գրում է կայքը:

Հայերեն English Русский

Մոլորվելու հետևանքով Հայաստանում հայտնված Քասիմով Յաշար Ալի Օղլին վերադարձվել է Ադրբեջանի իրավասու մարմիններին

Երևան – Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Անահիտ Ավանեսյան

Ռուսաստանում հայտնել են Ուկրաինայի կողմից նախապատրաստվող ահաբեկչությունը կանխելու մասին

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են ուսումնական հաստատությունների ջեռուցման ապահովման հարցերը

Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել

ՏԻՄ ընտրությունների շրջանակում ունեցել ենք 54 ահազանգ. ՆԳ նախարարը մանրամասներ է ներկայացրել

Իսակովի պողոտան պետք է գործի անխափան․ Տիգրան Ավինյանը՝ Ջրային կոմիտեից ստացված լայնակի քանդման հայտի մասին

Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում

Ծանրամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմը մասնակցել է միջազգային ֆեդերացիայի մեծ համաժողովին