Գավառում հիմնանորոգվել են բազմաբնակարան 5 շենքի տանիք և մուտքեր, 6 շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորության ցանց

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են բազմաբնակարան 5 շենքի տանիք և մուտքեր, 6 շենքերում էլ անցկացվել է արտաքին լուսավորության ցանց, ևս երկու շենքերում նորոգվել են պատշգամբները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերից մինչ 2026 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Գավառ քաղաքի Արամայիս Ոսկանյան 6, Արամայիս Ոսկանյան 11, Ազատության 1 նրբանցք 1 փակուղի թիվ 2, Ազատության փողոց թիվ 14 և Մովսիսյան փողոց թիվ 1 բազմաբնակարան բնակելի շենքերում իրականացվել է  մուտքերի և տանիքների հիմնանորոգում։ Տանիքների հիմնանորոգման մակերեսը կազմել է 3900 քառակուսի մետր։

Արտաքին լուսավորության ցանց է անցկացվել Գավառ քաղաքի Ազատության 2-րդ փողոց 2-րդ փակուղի թիվ 4, Ազատության 2-րդ փողոց թիվ 2 և Ազատության փողոց թիվ 14, Ազատության 2-րդ փակուղի թիվ 4 բազմաբնակարան բնակելի շենքերում և Ազատության փողոցի հենապատի երկայնքով, շուրջ 320 գծամետր երկարությամբ։

Նույն ծրագրի շրջանակներում նորոգվել են Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 13 և 14 բազմաբնակարան բնակելի շենքերի  պատշգամբները։  

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 163 միլիոն 342 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը