Հրապարակվել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը պատրաստել և հրապարակել է «Ապատեղեկատվություն, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն. Իրազեկող ուղեցույց ընտրական գործընթացում» ձեռնարկը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից  հայտնում են, որ այս նախաձեռնությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում առաջիկա խորհրդարանական ընտրություններով, որոնց համատեքստում սպասվում է տեղեկատվական սպառնալիքների զգալի աճ։ 

Փաստաթղթի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը այն մանիպուլյատիվ արշավների վերաբերյալ, որոնք նպատակ ունեն խարխլել վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և ապալեգիտիմացնել ժողովրդավարական գործընթացները։ Ուղեցույցում մանրամասն ներկայացվում է օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) էությունը, որն իրենից ներկայացնում է արտաքին դերակատարների կողմից իրականացվող համակարգված և մանիպուլյատիվ վարքագիծ։ 

Ի տարբերություն սովորական ապատեղեկատվության, FIMI-ն կենտրոնանում է ոչ միայն բովանդակության, այլև ազգային անվտանգության սպառնալիք ներկայացնողների մարտավարությունների ու մեթոդների վրա։ Ընտրությունների ընթացքում առավել տարածված մեթոդներից են հասարակության բևեռացումը, զգացմունքային խոսույթի կիրառումը, ինքնության կեղծումը և արհեստական բանականության միջոցով մանիպուլյատիվ նյութերի ստեղծումն ու տարածումը։ 

Վարչապետի աշխատակազմը հանդիսանում է պետական համակարգված հակազդման կենտրոնական դերակատարը, որն ապահովում է տեղեկատվական միջավայրի մշտադիտարկումը, միջգերատեսչական համագործակցությունը և նոր տեխնոլոգիական լուծումների ներդրումը։ Որպես այդպիսի լուծում՝ ուղեցույցում կարևորվում է Stugel.am հարթակը, որն օգտագործելով բնական լեզվի մշակման (NLP) և լեզվական մեծ մոդելների (LLM) հնարավորությունները, իրական ժամանակում վերլուծում է պատկերների, տեսանյութերի ու տեքստերի հավաստիությունը։

Քաղաքացիների դիմակայունությունը բարձրացնելու համար ուղեցույցն առաջարկում է հետևել «Ստուգի՛ր նախքան տարածելը» սկզբունքին։ Յուրաքանչյուր անհատին խորհուրդ է տրվում ուշադիր ստուգել աղբյուրների վստահելիությունը, վերիֆիկացնել տեսալսողական նյութերը հակադարձ որոնման գործիքներով և ուսումնասիրել այլընտրանքային տեղեկատվության աղբյուրները՝ սեփական անկախ դիրքորոշումը ձևավորելու համար։

Ուղեցույցի ամբողջական տարբերակը հասանելի է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում։

Իրազեկող ուղեցույցը կարող եք ներբեռնել անգլերեն և հայերեն տարբերակներով։

Հայերեն

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած հայ կնոջ առողջական վիճակը կայուն է. նրա երեխաները ատացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն

ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios

Եմենի զինված ուժերը և հութիները հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Իրանագետը կարծում է, որ Պարսից ծոցի երկրները կփորձեն ԱՄՆ-ին ու Իրանին համոզել, որպեսզի կյանքի կոչեն Իսլամաբադի հուշագիրը

2027 թ. հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների չափի բարձրացում

Հարավային Կորեայի նախագահը սպառնացել է «լրացուցիչ միջոցներով», եթե Կիևը ներողություն չխնդրի հյուսիսկորեացի ռազմագերիների շուրջ սկանդալի համար

«Երևանյան բեսթսելեր».  «Իկիգայ» գիրքն՝ առաջատար. փաստավավերագրական, օգոստոս, 2026

Միրգ-բանջարեղենն՝ ուշադրության կենտրոնում. ՍԱՏՄ-ն ստուգումներ է անցկացնում առևտրի կետերում

ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համար

Թրամփը հայտարարել է, որ կարող է եվրոպական երկրներին խնդրել բաց թողնել իրենց դիզելի պաշարների մի մասը