Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու  Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները

 «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում կայացել են Հայաստանի և Անգոլայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները` ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Անգոլայի ԱԳ պետքարտուղար Էսմերալդա Բրավո Կոնդե Դա Սիլվա Մենդոսայի գլխավորությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Անգոլայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Վահան Կոստանյանը և Անգոլայի ԱԳ պետքարտուղարը քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթության, հանքարդյունաբերության, առողջապահության ոլորտներում փոխգործակցությունը:

Մտքեր են փոխանակվել բազմակողմ հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում