Միացյալ Նահանգներ

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է բորսայում իրականացված նավթային կասկածելի մի քանի գործարք․ լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է բորսայում իրականացված նավթային կասկածելի մի քանի գործարք․ լրատվամիջոց

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը ստուգում է բորսայում իրականացված նավթային մի քանի կասկածահարույց գործարքների օրինականությունը, որոնք կատարվել են Իրանում իրավիճակի վերաբերյալ կարևոր հայտարարություններից առաջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Վերջիններիս տեղեկություններով, քննիչների ուշադրությունը գրավել են Լոնդոնի ֆոնդային բորսայում իրականացված առնվազն չորս գործարքներ, որոնք առևտրականներին ապահովել են ընդհանուր առմամբ 2.6 միլիարդ դոլարի եկամուտ։ Մասնավորապես, Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները հետաձգելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մարտի 23-ի հայտարարությունից ընդամենը 15 րոպե առաջ առևտուր իրականացնողները ներդրել են 500 միլիոն դոլար՝ այն հաշվարկով, որ նավթի գները կնվազեն։ Ավելին, Իրանի հետ հրադադար հաստատելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունից մի քանի ժամ առաջ ֆոնդային բորսայում կնքվել է 960 միլիոն դոլարի գործարք։

Հեռուստաալիքը նշում է, որ գործարքների վերաբերյալ հասանելի տվյալները դեռևս չեն վկայում ներքին հստակ տեղեկատվությանը հիմնված առևտրական գործարքների իրականացման հնարավորության մասին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում