Իրավունք

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. Գլխավոր դատախազ

1 րոպեի ընթերցում

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. Գլխավոր դատախազ

Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում։  

«Բոլոր նրանք, ովքեր կխոստանան, որ նույնիսկ դատապարտման դեպքում, պայմանական դատապարտում կլինի, չհավատաք»,– ասել է նա և հավելել, որ ընտրակաշառքների, ընտրակեղծիքների դեմ պայքարում իրավապահ համակարգը, և, մասնավորապես, Դատախազությունը խիստ է և հետևողական։

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը և կրկին հիշեցրել, որ ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է, անխուսափելի ու խիստ. այս արարքների համար պայմանական դատապարտում չի կիրառվում: Սա Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում