«Բարգավաճ Հայաստան»-ի նախագահը 44-օրյա պատերազմի վերաբերյալ Լուկաշենկոյի հայտարարության մասին դիրքորոշում չի հայտնել. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանի արձագանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։

«ՀԱՊԿ-ի երկրներ էլ շնորհավորել են, օրինակ՝ Բելառուսը։ Օրինակ՝ ես չեմ տեսել, որ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բառ արտահայտած լինի այդ առիթով»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նույն քաղաքական ուժերը չեն արձագանքել նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։

«Նույն ուժերը, քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ են արտահայտվել այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք, ինչի՞ չեն արձագանքել և ո՞րն է նրանց դիրքորոշումը»,-նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները չեն մեկնաբանել նաև Ռուսաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ հայտարարությունները։

Վարչապետն անդրադարձել է նաև Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։

«Բելառուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել, թող արտահայտի դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է նաև Լուկաշենկոյի հայտարարությունը՝ թե հայերը, բացի Եվրասիական տնտեսական միությունից, ոչ մեկին պետք չեն։

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,-հայտարարել է վարչապետը։

Հայերեն Русский

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր