Մարզեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

2026 թվականի հունվարի սկզբից մինչև մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 19 սմ-ով, սակայն նախորդ տարվա մայիսի 7-ի դրությամբ գրանցված նիշից այն ցածր է մնում 18 սմ-ով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, այս տարվա սկզբին Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մ 22 սմ բարձրության վրա, իսկ մայիսի 7-ի տվյալներով այդ նիշն արդեն կազմում է 1900 մ 41 սմ։

2025 թվականի մայիսի 7-ին Սևանա լճի բարձրությունը ծովի մակերևույթից կազմել է 1900 մ 59 սմ։

2026 թվականի հունվարից մինչ մայիսի 7-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 48 միլիոն 704 հազար խմ ջուր։

Սևանա լիճ թափվող գետերում դիտվում է ջրի ելքերի որոշակի ավելացում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում