Լեհաստանը պատրաստ է ընդունելու ԱՄՆ-ի զինվորներին Գերմանիայից նրանց դուրսբերման դեպքում. Նավրոցկի

2 րոպեի ընթերցում

Լեհաստանն ունի զարգացած ենթակառուցվածքներ՝ ընդունելու և տեղակայելու ամերիկացի զինվորներին, որոնց կարող են դուրս բերել Գերմանիայից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին։

«Մենք դրա համար ունենք պատրաստի ենթակառուցվածք», - ասել է նա։

Նավրոցկին հավելել է, որ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունի Գերմանիայում ամերիկյան զորքերի կազմի փոքրացման մասին, ապա Լեհաստանում պատրաստ են ընդունել ամերիկացի զինվորներին։

Լեհաստանի նախագահի խոսքով՝ ինքը կփորձի Թրամփին համոզել հրաժարվել Գերմանիայից ամերիկյան զորակազմի մի մասի դուրսբերման մտադրությունից, որպեսզի զորքերը մնան Եվրոպայում։

Մայիսի 6-ին Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Մարչին Բոսացկին հայտնել է, որ ԱԳՆ-ն արդեն մի քանի ամիս բանակցություններ է վարում երկրում ամերիկացի զինծառայողների թվի հնարավոր ավելացման շուրջ։ Այժմ Լեհաստանում տեղակայված է մոտ 10 000 ամերիկացի զինվոր։

Մայիսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գերմանիայում ամերիկացի զինվորականների թվաքանակը 5000-ով կրճատելու մտադրության մասին։ Նա չի մանրամասնել, թե ինչու վարչակազմը կարող է դիմել այդ քայլին, սակայն հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը քննադատորեն է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին։

Զինվորների վերատեղակայումը կարող է տևել 6-ից 12 ամիս: Գերմանիայում տեղակայված է շուրջ 36 000 ամերիկացի զինծառայող։

Հայերեն Русский

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը