ԱՄՆ-ն ձգտում է Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում սահմանել. WSJ

2 րոպեի ընթերցում

Թեհրանի կողմից Վաշինգտոնի շրջանակային առաջարկի ընդունման դեպքում կողմերին 30-օրյա բանակցություններ են սպասվում հանգամանալի համաձայնագրի շուրջ։ Ամերիկյան կողմի պահանջների թվում են Իրանի առանցքային միջուկային օբյեկտների ապամոնտաժումը և Իսլամական Հանրապետությունում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների՝ հրատարակությունը գրում է, որ ԱՄՆ-ն ձգտում է Իրանում ուրանի հարստացման 20-ամյա մորատորիում սահմանել և պահանջում է բոլոր հարստացված միջուկային նյութերի հանձնում։

Բացի այդ, հրապարակման համաձայն, ԱՄՆ-ի պահանջների թվում են Իրանի կողմից հաստատում, որ նա չի ձգտի միջուկային զենք ունենալ, ինչպես նաև Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտների ապամոնտաժում, որոնց ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել 2025 թ․ հունիսին։  

Ավելի վաղ Bloomberg-ը հաղորդել էր, որ Վաշինգտոնի կողմից ներկայացված հուշագիրը Թեհրանի հետ փոխըմբռնման մասին վերաբերում է Հորմուզի նեղուցի փուլային բացմանը և իրանական նավահանգիստների ամերիկյան շրջափակումը հանելուն այն դեպքում, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ենթադրվում է անցկացնել ավելի ուշ։ Սակայն, գործակալության աղբյուրի տվյալներով, «դեռ ոչինչ չի համաձայնեցվել»։ Սպասվում է, որ Իրանն իր պատասխանն ԱՄՆ-ի առաջարկին պակիստանցի միջնորդների միջոցով կտա երկու օրվա ընթացքում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը վերջին օրվա ընթացքում հաջող բանակցություններ է վարել Թեհրանի հետ, և առաջիկայում հնարավոր կլինի համաձայնության հասնել։

Իրան

Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկն՝ ուղղված հակամարտության դադարեցմանը

Հայերեն Русский

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26

Ասիական ինդեքսներն աճել են - 13/10/26

Եգիպտոսը հայտարարել է հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին

Միրզոյանն ու Սիբիհան քննարկել են Հայաստան–Ուկրաինա հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Հնդկաստանում ձերբակալվել են ընտրությունների պատասխանատուի հրաժարականը պահանջող երիտասարդական շարժման առաջնորդները