Իրան

Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկն՝ ուղղված հակամարտության դադարեցմանը

2 րոպեի ընթերցում

Իրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկն՝ ուղղված հակամարտության դադարեցմանը

Իրանն ուսումնասիրում է հակամարտության դադարեցմանն ուղղված ԱՄՆ-ի առաջարկը, հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ նրա խոսքերը մեջբերել է ISNA լրատվական գործակալությունը։

«Ամերիկյան առաջարկը դեռ ուսումնասիրվում է Իրանի կողմից, և ավարտից հետո Իրանը պակիստանյան կողմին կտեղեկացնի իր կարծիքի մասին», - ասել է նա։

Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համոզմամբ՝ Իրանը ցանկանում է համաձայնության հասնել։

«Նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել վերջին 24 ժամվա ընթացքում, և շատ հնարավոր է, որ մենք համաձայնության հասնենք», - ըստ Reuters-ի՝ լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։

Ավելի վաղ Truth Social-ոմ գրառման մեջ Թրամփը սպառնացել էր վերսկսել Իրանի ռմբակոծությունները, եթե Թեհրանը չհամաձայնի ԱՄՆ-ի առաջարկներին։

Axios լրատվական հարթակը և Reuters գործակալությունը, հղում անելով իրենց աղբյուրներին, ավելի վաղ գրել էին, որ կողմերը մոտ են 1-էջանոց հուշագրի ստորագրմանը, որը պաշտոնապես վերջ կդնի հակամարտությանը և մեկնարկ կտա բանակցությունների՝ ուղղված Հորմուզի նեղուցի բացմանը, Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների վերացմանը և Իրանի միջուկային ծրագրի սահմանափակմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում