Քաղաքականություն

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

2 րոպեի ընթերցում

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 6-ի արտահերթ նիստում ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի՝ «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի գրանցումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ նշելով, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորի թեկնածուները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն, ինչպես նաև քվեարկության օրվանից հետո՝ դիմում ներկայացնելու դեպքում իրավունք ունեն հանելու իրենց թեկնածությունը: Ինքնաբացարկի մասին դիմումը վավերացվում է նոտարական կարգով, կամ թեկնածուն ինքնաբացարկի մասին իր դիմումը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում:

Պատգամավորի թեկնածուի կողմից ինքնաբացարկի մասին դիմում ներկայացվելու դեպքում թեկնածուն հանվում է կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակից։

ԿԸՀ-ն ստացել էր «ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» կուսակցության ընտրական ցուցա­կում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ Աննա Վալերիի Իսահակյանի և Սևակ Արամի Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումները։

Վերջիններս ներկա են եղել ԿԸՀ արտահերթ նիստին և վերահաստատել իրենց դիմումները։ Նշված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած է ճանաչվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում