Բանկերին պարտավորեցրել ենք վերացնել անվտանգության խոցելիությունները․ գլխավոր դատախազ

4 րոպեի ընթերցում

2025 թվականի ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բանկային համակարգում առկա անվտանգության թույլ մեխանիզմների հետևանքով քաղաքացիները զրկվել են իրենց դրամական միջոցներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում այս մասին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Ազգային ժողովում պատգամավորի հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշել է, որ այդ դեպքերը կապված են եղել մի շարք բանկերում վերահսկողական մեխանիզմների անբավարարության հետ։

«Մենք ունեցել ենք մի շարք դեպքեր, երբ վերահսկողական թույլ մեխանիզմների առկայության պատճառով անձինք զրկվել են իրենց դրամական միջոցներից»,-ասել է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ եղել են քաղաքացիներ, որոնք նախկինում նույնիսկ վարկ ստանալու հնարավորություն չեն ունեցել, սակայն մեքենայությունների և թվային գործիքների ոչ պատշաճ պաշտպանվածության հետևանքով նրանց անուններով վարկեր են ձևակերպվել։

Վարդապետյանը ընդգծել է, որ այդ քաղաքացիները որևէ գործողություն չեն կատարել, որը կարող էր նպաստել խարդախությանը։

«Այս անձինք որևէ ազդեցություն չեն ունեցել, որևէ տվյալ որևէ մեկին չեն փոխանցել, որևէ հղումով չեն անցել»,-նշել է գլխավոր դատախազը։

Նա հայտնել է, որ այդ հանգամանքները հաշվի առնելով՝ միջնորդագիր է ուղարկել Կենտրոնական բանկի նախագահին, ինչպես նաև քննարկումներ են անցկացվել Բանկերի միության հետ։  

Գլխավոր դատախազի խոսքով՝ այդ վարույթներով տուժող են ճանաչվել բանկերը, թեև բանկային համակարգը սկզբնական շրջանում համաձայն չի եղել այդ մոտեցման հետ։

«Իրավապահ մարմինը այլ կարծիքի էր»,– ընդգծել է Վարդապետյանը։

Նրա խոսքով՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով բանկերին ուղարկվել են միջնորդագրեր՝ պահանջելով ուժեղացնել անվտանգության համակարգերը։

«Մի քանի ամիս հետո բոլոր այն անվտանգության խոցելի կետերը, որոնք կային այդ բանկերում, կարծես, վերացվեցին»,– նշել է գլխավոր դատախազը՝ հավելելով, որ դրանից հետո նմանատիպ սխեմայով մեքենայություններ այլևս չեն արձանագրվել։

Միաժամանակ Վարդապետյանը նշել է, որ կիբեռխարդախությունների մյուս դեպքերը հիմնականում կապված են քաղաքացիների թվային անբավարար գրագիտության հետ։

«Քաղաքացիները իրենք են տրամադրում որոշակի կոդեր, որոշակի հղումներով անցումներ են կատարում»,– ասել է նա։

Գլխավոր դատախազը տեղեկացրել է նաև, որ բանկերին առաջարկվել է ներգրավել լրացուցիչ աշխատակիցների, որոնք հեռախոսազանգերով կկարողանան ճշտել կասկածելի տրանզակցիաները, սակայն նշել է, որ բոլոր գործարքների պարագայում դա գործնականում դժվար է իրականացնել։

Վարդապետյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում գլխավոր դատախազությունում ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որը զբաղվում է բացառապես կիբեռհանցագործություններով։

«Մասնագիտացված դատախազները մշտապես մասնակցում են միջազգային սեմինարների և վեբինարների՝ տեղյակ լինելու նաև դարկնեթում կիրառվող գործիքների և դրանց քննության մեխանիզմների վերաբերյալ»,– նշել է նա։

Գլխավոր դատախազի գնահատմամբ՝ վերջին տարիներին և ամիսներին կիբեռհանցագործությունների քննության որակը զգալիորեն բարելավվել է։

Հայերեն

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է, որ մտադիր է Սիրիան հանել ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից

Լիբանանի նախագահն Իսրայելին հրադադարի կոչ է արել

Կառավարությունը սահմանել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման բյուջետային վարկի պայմանները

«Արարատցեմենտ»-ը մոտ ապագայում լինելու է պետական. Փաշինյան

Կառավարությունը 207 միլիոն 324 հազար դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրի շարունակականության համար

ԹՐԻՓՓ նախագիծը բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան

Ես չեմ կարող հայտարարել, որ մենք անկլավ-էքսկլավների թեմայից հրաժարվում ենք. Նիկոլ Փաշինյան

Դատախազությունը պահանջում է Բնապահպանության նախկին նախարարի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքը վերադարձնել ՀՀ-ին

Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթում մեկ մարդ է վիրավորվել

Կառավարությունը 7.5 մլն դրամով կավելացնի ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացմանն ուղղվող միջոցները