ՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներ

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց նկատմամբ ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օրերս բացահայտել է մի շարք իրավախախտումներ։

«Սահմանափակ պատասխանատվությամբ երեք ընկերություն, չունենալով Կենտրոնական բանկի կողմից տրամադրված արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա,  իրականացրել են արտարժույթի առուվաճառքի գործարքներ։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, երեք ընկերության վերաբերյալ ձեռք բերված փաստական տվյալների հիմքով, ՀՀ Հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածի խախտման փաստի վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչություն՝ վարչական պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով: Միաժամանակ, հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել Քննչական կոմիտեի` քրեական վարույթներ նախաձեռնելու հարցը քննարկելու նպատակով։

Մեկ այլ դեպքով` անհատ ձեռնարկատեր «Գ․Դ․»-ն 100․000 դրամը գերազանցող  առուվաճառքի գործառնությունների համար չի պահանջել հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթ և գործարքը ձևակերպել է իր որդու անձնագրով՝ խախտելով ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված կարգի պահանջները։

Արտարժույթի փոխանակման կետերից մեկի աշխատակիցն էլ հաճախորդի անձը հաստատող փաստաթուղթը չպահանջելու նպատակով 100․000 դրամը գերազանցող  առք ու վաճառքի գործարքը բաժանել է երկու մասի, որով ևս խախտվել է ՀՀ կենտրոնական բանկի հաստատված կարգի պահանջները։

Իսկ անհատ ձեռնարկատերեր «Ա․Մ․»-ն, «Հ․Հ․»-ն և «Հ․Ղ․»-ն, խախտելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների պահանջները, իրականացրել են արտարժույթի փոխանակման գործարքներ և չեն տրամադրել սահմանած կարգով, ձևով և վավերապայմաններով արտարժույթի առուվաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրերը:

Եվս 2 ընկերություն թաքցրել է շուրջ 60 մլն․ դրամի հարկվող շրջանառություն: Արդյունքում, պակաս է հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել 11 մլն․ ՀՀ դրամ հարկ։ Իրականացված միջոցառումների շրջանակում, վերջիններս վերականգնել են պետությանը պատճառված վնասը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնել ՊԵԿ-ից։

ՊԵԿ-ը արտարժույթի առուվաճառքով զբաղվող անձանց հորդորում է պահպանել արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները, իսկ քաղաքացիներին՝ պահանջել արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող անդորրագրեր:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված տեղեկությունները տրամադրվել են նաև ՀՀ կենտրոնական բանկ՝ խախտումներ թույլ տված անձանց պատասխանատվության հարցը քննարկելու նպատակով։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար

ԱԳՄԱ նախարարի տեղակալը COP17-ի շրջանակներում մասնակցել է Մարդու իրավունքների և կենսաբազմազանության օրվա փակման միջոցառմանը

COP17-ի և «Հատիկ» նախագծի շրջանակում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում տեղի ունեցավ խոհարարական համտես

Կասեցվել է «Ավշար պրոդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը

ԱԺ նիստ - 27/10/26

Իսրայելում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով վերջին մեկ տարում կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին

Գործելով հանուն բնության և շրջակա միջավայրի պահպանման. COP17-ը միավորում է ամբողջ աշխարհը

Եվրոպական ինդեքսներն աճել են - 26/10/26