ԱՄՆ-ն չի շտապում Իրանի հետ համաձայնագիր կնքելու հարցում. Թրամփ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի համար ժամանակը նշանակություն չունի Իրանի հետ հնարավոր գործարքի հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է ռադիոհաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է լրագրողի կայքում։

Ամերիկացի ղեկավարի խոսքով՝ շատերը, այդ թվում՝ «շատ խելացի» և «չափավոր» հայացքների տեր մարդիկ կցանկանային Իրանի հետ համաձայնագիր տեսնել։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն արդեն զգալի վնաս է հասցրել Իրանին և, հետևաբար, ժամանակը որոշիչ գործոն չի համարում բանակցություններում։

«Մենք արդեն շարքից դուրս ենք բերել շատ բաներ, քան պետք է անեինք։ Հնարավոր է՝ հարկավոր լինի ևս երկու շաբաթ, գուցե՝ երեք շաբաթ։ Ժամանակը մեզ համար որոշիչ նշանակություն չունի», - նշել է նա։

Թրամփը կրկնել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա՝ նշելով, որ իր կարմիր գծերից մեկն այն է, որ Իրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից։ Նա նաև կրկնել է, որ ցանկանում է Իրանից վերցնել ամբողջ հարստացված ուրանը։

Ինչ վերաբերում է Իրանի հրթիռային ծրագրին, Թրամփը հայտարարել է, որ հարկավոր է, որ Իրանը սահմանափակի հրթիռային կարողությունները։

«Հարկավոր է նայել նրանց հարևաններին։ Նրանք չեն կարող ունենալ ավելի քիչ։ Նրանք ասում են՝ իսկ մյուսնե՞րը։ Հրթիռները վատ են, բայց այո, նրանք պետք է սահմանափակեն դրանց քանակը։ Բայց այս ամենը վերաբերում է նրան, որ նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ», - նշել է ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Գյումրիի Հաղթանակ զբոսայգում 12 ծառ է հատվել․ վնասը գնահատվել է 630 հազար դրամ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Հայաստանը և Կիպրոսը կխորացնեն միջխորհրդարանական համագործակցությունը. քննարկվել են նաև վիզաների ազատականացման հեռանկարները

Երևանի ավագանին ընդունել է քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման գործակիցների փոփոխության նախագիծը

Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողներին

Իրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունը

Բուլղարիայում կայացած միջազգային համաժողովում քննարկվել է ԱԲ-ի ազդեցությունը մարդու իրավունքների վրա. BTA

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-13/10/26