Քաղաքականություն

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Անտոնիու Կոշտայի հետ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Անտոնիու Կոշտայի հետ

Երևանում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զրույցի սկզբում վարչապետը ողջունել է հյուրերին Հայաստանում՝ նշելով, որ պահը պատմական է, քանի որ անցկացվում է Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։

Վարչապետը հավելել է, որ Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովի անցկացումը  նշանակում է, որ երկրորդ գագաթնաժողովն է ակնկալվում, և պարզապես պետք է դրա համար պայմանավորվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում