Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է «Փառքի» շքանշանով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է «Փառքի» շքանշանով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պարգևը նրան պետական ընթրիքի ընթացքում հանձնել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Պարգևը շնորհվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման ու զարգացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընդլայնման և խորացման գործում ունեցած անձնական նշանակալի ավանդի համար։