ՄԹ վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է Քիր Սթարմերի այցը Հայաստան և որակել պատմական, քանի որ սա Միացյալ Թագավորության վարչապետի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ այս այցի և հանդիպման արդյունքներով երկկողմ հարաբերություններին նոր ազդակ կհաղորդվի, տարբեր ուղղություններով փոխգործակցությունը կզարգանա ու կընդլայնվի:

Քիր Սթարմերը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ԵՔՀ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Միացյալ Թագավորության վարչապետը շեշտել է Հայաստանի հետ բազմաոլորտ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային նշանակության թեմաների շուրջ:

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Քիր Սթարմերը փոխանակվել են Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրով:

 

Հայերեն العربية English Français Русский

Եմենի կառավարական ուժերը հայտնել են հութիներից դիրքեր հետ գրավելու մասին

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Կարեն Վարդանյանը 122 մլն դրամ է տրամադրել ազգային պատկերասրահի վերանորոգմանն ու վերազինմանը

ՀՀ Պն վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի դիմավորման արարողությունը

Լեհաստանը լրացուցիչ ոստիկանական ուժեր է տեղափոխել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահման

Գյումրիում հիմնանորոգվում են տասնամյակներ շարունակ լքված բնակարանները. դրանք կհատկացվեն բազմազավակ ընտանիքներին

Հյուսիսային Կորեան հերքում է առնչությունը Binance կրիպտոբորսայի վրա կիբերհարձակմանը

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակոյի Իշխանապետություն

254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին.ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

Վարչապետի աշխատակազմի բյուջեն նվազել է 1 մլրդ 656 մլն դրամով