Իրան

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովման ջանքերը

1 րոպեի ընթերցում

Պակիստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղություն ապահովման ջանքերը

Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը և նրա իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության վերաբերյալ և քննարկել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Քննարկումը կենտրոնացած էր տարածաշրջանային իրադրության և տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման՝ Պակիստանի կողմից շարունակվող դիվանագիտական ​​ջանքերի վրա», - ասվում է X-ում գերատեսչության հաղորդագրության  մեջ։

Հրապարակման համաձայն՝ Արաղչին բարձր է գնահատել Իսլամաբադի միջնորդական ջանքերը և նրա կառուցողական դերն Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցային գործընթացում։ Դարն իր հերթին ընդգծել է, որ «երկխոսությունն ու դիվանագիտությունը մնում են խաղաղ կարգավորման և տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս կայունության հասնելու միակ կենսունակ ուղին»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած առաջարկ՝ համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզով։ ԱՄՆ-ն այդ առաջարկին իր պատասխանը Պակիստանի միջոցով փոխանցել է Իրանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում