Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վարչապետը ողջունել է Ինգա Ռուգինիենեի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Երկրի ղեկավարը նշել է, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովն անցկացնելը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու հարցում։

Ինգա Ռուգինիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Լիտվայի վարչապետը կարևորել է այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելուն, փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։

Հայերեն العربية English Français Русский