Քաղաքականություն

ԿԸՀ-ն մերժել է Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածուներ

1 րոպեի ընթերցում

ԿԸՀ-ն մերժել է Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածուներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 3-ի նիստում մերժել է որպես պատգամավորի թեկնածու գրանցել «ԴՕԿ» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանին և Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշումը հիմնավորել է այն համգանանքով, որ Վարդան Ղուկասյանն ու Տիգրան Ուրիխանյանը փաստաթուղթ չեն ներկայացրել, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի են հանդիսացել և Հայաստանում են բնակվել։ 

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։

Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում