Իրանում մահապատժի է ենթարկվել լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդ

1 րոպեի ընթերցում

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու տղամարդու, որոնք մեղադրվում էին Իսրայելի հետախուզական գործակալության՝ «Մոսադ»-ի համար լրտեսություն անելու մեջ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Սիոնիստական ​​ռեժիմի և «Մոսադ» հետախուզական գործակալության օգտին տեղեկատվական համագործակցության և լրտեսության մեջ մեղադրվող Յակուբ Քարիմպուրը և Նասեր Բեքրզադեն կախաղան են բարձրացվել՝ սահմանված ընթացակարգին համապատասխան երկրի Գերագույն դատարանի կողմից դատավճռի հաստատումից հետո», - ասվում է հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Քարիմպուրը երկրի մասին գաղտնի տեղեկություններ է փոխանցել «Մոսադ»-ի գործակալներին Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտության բաց փուլում։ Հետաքննությունները ցույց են տվել, որ մահապատժի ենթարկված երկրորդ անձը՝ Բեքրզադեն, նաև տեղեկություններ է հավաքել և փոխանցել օտարերկրյա հետախուզության գործակալներին կարևոր կառավարական, նահանգային և կրոնական գործիչների, ինչպես նաև Իրանի համար կարևոր վայրի մասին, ինչպիսին է Նաթանզը։

Հայերեն Русский

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Ինչու են մայրամուտի և արևածագի ժամանակ ամպերը կարմիր կամ կարմրանարնջագույն երանգ ստանում․ մանրամասնում է Գագիկ Սուրենյանը

Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը