Կրթություն

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Գիտությունների ազգային ակադեմիան մեկնարկել են «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2027» մրցույթի հայտերի ընդունումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, հայտերը ներկայացվում են առցանց՝ assf-2027.hesc.am հարթակի միջոցով, որտեղ կարելի է նաև ծանոթանալ մրցույթի պայմաններին և պահանջներին։

Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի դեկտեմբերի 30-ը։

Փառատոնի նպատակն է խթանել դպրոցահասակ երիտասարդների հետաքրքրությունը գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի կարողությունները, ինչպես նաև աջակցել նորարարական նախագծերի իրականացմանն ու դրանց արդյունավետ ներկայացմանը։

Փառատոնին մասնակցելու համար անհատ մասնակիցները կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ, 2026 թվականի ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջարկված գիտահետազոտական նախագիծը և դրա արդյունքները ներկայացնեն փառատոնի եզրափակիչ փուլում։

Ներկայացված նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը, որի արդյունքում կսահմանվեն մրցանակային տեղերը, ինչպես նաև կընտրվեն միջազգային գիտատեխնիկական փառատոներին մասնակցող նախագծերը։

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ՝ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին՝ նշելով ուսումնական հաստատության անվանումը և նամակի նպատակը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում