Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման լիազորության շրջանակում հօգուտ ՀՀ-ի բռնագանձել է ավելի քան 14,4 մլն դոլարի գույք և դրամական միջոց

4 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից անցած տարի նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն, դատարան է ներկայացվել 42 հայցադիմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ներկայացված հայցադիմումներից ներկայում քննվող 38-ով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 230 անշարժ գույք, 68 շարժական գույք, 76 իրավաբանական անձանցում մասնակցություն:

Հաղորդագրության համաձայն՝ ինչպես ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, 38 հայցերով դրամական պահանջը 31 միլիարդ 540 միլիոն դրամ է, իսկ ընդհանուր հայցագինը՝ 35 միլիարդ 993 միլիոն դրամ։:

2025 թվականին կնքվել է հաշտության մեկ համաձայնություն, որի արդյունքում որպես ապօրինի ծագում ունեցող գույք՝ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձման է ենթակա 87 միլիոն 622 հազար դրամ (87 միլիոն 622 հազար դրամից 68 միլիոն 811 հազար դրամը բռնագանձվել է):

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորման օրվանից (2020 թվականի սեպտեմբերի 3) մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում նախաձեռնվել է 758 ուսումնասիրություն:

Աննա Վարդապետյանի խոսքով՝ 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, դատարաններում քննվող հայցերի ընդհանուր թիվը 166 է, որոնց ընդհանուր հայցագինը 612 միլիարդ 592 միլիոն 172 հազար դրամ է: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1568 անշարժ գույք, 356 շարժական գույք, 467 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 530 միլիարդ 697 միլիոն 870 հազար դրամ: Այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքներն են պարզված, հայտնի չեն նաև իրավաբանական անձանցում մասնակցության արժեքները:

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում 2020-2025 թվականների օրինական ուժի մեջ մտած 1 վճռով և հաշտության 9 համաձայնություններով՝ այս պահի դրությամբ հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 9 անշարժ գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 4 միլիարդ 411 միլիոն 112 հազար 500 դրամ, 2 շարժական գույք, որոնց միջին շուկայական արժեքը կազմում է 26 միլիոն 100 հազար դրամ և 1 միլիարդ 13 միլիոն 281 հազար դրամ: Այսպիսով, միայն  Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում, հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 5 միլիարդ 450 միլիոն 494 հազար 148 դրամի գույք և դրամական միջոց, որը համարժեք է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի:

Ավելի վաղ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:

 

 

 

Հայերեն Русский

Փեզեշքիանը ժամանել է Նյու Յորք՝ նպատակ ունենալով ՄԱԿ-ում «հաստատակամորեն պաշտպանել» Իրանի դիրքորոշումները

Ճապոնիայի վարչապետը ՄԱԿ-ում հայտարարել է, որ մտահոգված է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցությամբ

Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

Էդվարդ Ասրյանն ու Ստեֆանո Մանինոն քննարկել են քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությունը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքին կվերադարձվի շուրջ 21 հա մակերեսով հողատարածք. Դատախազությունը հաշտության համաձայնություններ է կնքել

Հայտնի է, թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում

Ուիթքոֆը հաջողված է համարում Նյու Յորքում իրանական պատվիրակության հետ բանակցությունները

Գյումրիի Շիրակացի փողոցում սկսվել են ասֆալտապատման աշխատանքները

Մհեր Գրիգորյանն ու Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկվել են զբոսաշրջության ոլորտում Հայաստանի մեծ ներուժը և դրա իրացման հնարավորությունները

Մակրոնը նախագահի պաշտոնում ՄԱԿ-ում իր վերջին ելույթում անդրադարձել է իրավիճակին Գազայում, Ուկրաինայում և Իրանում